.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Բերդ քաղաքում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառայությունները սկսել է 2001 թվականից՝ Իջևանից եկած մի խումբ ծառայողների և կամավորների միջոցով: Եկեղեցում քրիստոնեական դաստիարակության կայացման գործում մեծ ներդրում է ունեցել նաև գերմանացի միսիոներուհի Հաննա Քրիսթեննը, ով Այնճարում ծառայության երկարամյա տարիների իր փորձը բանեցնելով՝ Բերդի նորաբաց եկեղեցում հիմնեց տարբեր խմբակներ: Այժմ եկեղեցում գործում են մանկական, պատանյաց, աշակերտաց, երիտասարդաց, տիկնանց խմբերը: Կազմակերպվում են սերտողություններ, սեմինարներ, աղոթաժողովներ, երեկոյան փառաբանություններ: 20 տարուց ավելի է Բերդում ՀԱԵ ամենամեծ խնդիրը եկեղեցաշենքն է, որի համար համայնքը աղոթում է: Հիմնադրման օրվանից ՀԱԵ-ն Բերդում 5 հովիվ է ունեցել: 2018 թ.-ից մինչ օրս համայնքը հովվում է պատվելի Սենո Սարիբեկյանը:

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատվելի Սենո Սարիբեկյանը ծնվել է 1968 թվականին, Իջևանի շրջանի Աճարկուտ գյուղում: Սովորել և 1984 թվականին ավարտել է Ազատամուտի միջնակարգ դպրոցը: 1968-88 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1992-94 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի «Կուլտ. լուս. աշխատանք»  բաժինը և ստացել «Ժող. Գործիքների խմբի ղեկավար» որակավորումը:  1991 թվականից աշխատանքի է անցել Ազատամուտի  մշակույթի պալատում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար, այնուհետև դարձել նույն պալատի տնօրեն: 2000 թվականին ապաշխարել և մկրտվել է Իջևանի ՀԱԵ-ում և 2001 թվականին անցել է ծառայության Իջևանի Ավետարանական եկեղեցում: 2017 թվականից հանդիսանում է Բերդի ՀԱԵ հովիվ, 2018 թ.-ին ստացել է պատվելիի կոչում:  Մի քանի հոգևոր երգերի հեղինակ է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

 

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Երկուշաբթի

Մենիկ պահ- 9:00-9:30

Աղոթաժողով- 16:00-17:00

                              

Երեքշաբթի

Մենիկ պահ- 9:00-9:30

Սերտողություն ծառայողների հետ- 16:00-17:00

Փառաբանություն- 18:15-19:15 

 

Չորեքշաբթի

Մենիկ պահ- 9:00-9:30

Սերտողություն եկեղեցու անդամների հետ- 16:00-17:00

                             

Հինգշաբթի

Մենիկ պահ- 9:00-9:30

Աշակերտաց հանդիպում- 16:00-17:00

Փառաբանություն- 18:15-19:15  

 

Ուրբաթ

Մենիկ պահ- 9:00-9:30

Տիկնանց սերտողություն- 16:00-17:00

Փառաբանություն- 18:15-19:15   

 

Կիրակի 

Մանկական կիրակնօրյա- 10:00-11:00  

Հանդիպում պատանիների հետ- 11:00-12:00  

Տերունական պաշտամունք- 12:30-13:30  

Երիտասարդաց հանդիպում- 15:00-17:00  

 

Նախորդ
...
X