.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Կապանում
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
 
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Կապանում ծառայությունները սկսել է 2001 թ.-ից: Գորիսի ներկայիս հովիվ Վեր. Սարգիս Օչինյանը, այցելելով Կապան և փոխհամաձայնության գալով քաղաքապետարանի հետ՝ մոտ 100 երեխայի համար բակային ճամբար կազմակերպեց Կապանում: Հաջողված ճամբարին հաջորդեց քրիստոնեական դաստիարակության ծառայության մեկնարկը մանուկների ու պատանիների շրջանում: 2002 թ.-ից կանոնավոր կերպով՝ ամեն շաբաթ օր, Գորիսի ՀԱԵ ծառայողների խումբն այցելում էր Կապան և ՔԴ ծառայություններ իրականացնում: Մոտ 5 տարի այդ խմբի հետ միասին Կապանում ծառայություն իրականացնելուց հետո Մհեր Շարբաթյանն ընտանիքով տեղափոխվում է Կապան ու սկսում եկեղեցական ծառայություն: Սզբնական շրջանում ձևավորվում են պատանյաց, երիտասարդաց, աշակերտաց և տիկնանց խմբերը: 2012 թ.-ի հոկտեմբերի 7-ին տեղի է ունենում կիրակնօրյա ընդհանրական անդրանիկ պաշտամունքը:  Պաշտամունքները տեղի էին ունենում մոտ 50 քառ. մետր վարձակալված տարածքում: Հետզհետե ավելանում էին եկեղեցու անդամների ու ծառայողների թիվը: Այսօր ՀԱԵ-ն Կապանում, Աստծո շնորհքով  ունի սեփական տարածք, մոտ 40 անդամ, եկեղեցական ու կրթադաստիարակչական մի շարք ծառայություններ տարիքային տարբեր խմբերի անդամների համար: Եկեղեցու հովիվը ցայսօր Մհեր Շարբաթյանն է: Կապանի ՀԱԵ առաքելությունն Աստծո շնորքով Խոսքը մարդկանց տեսանելի և լսելի կերպով հասանելի  դարձնելն ու նրանց դեպի Քրիստոս ուղղորդելն է: 

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՏԸ

Մհեր Շարբաթյանը ծնվել է  1975 թ.-ի դեկտեմբերի 7-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, որտեղ էլ ստացել է  միջնակարգ կրթությունը: 1993 թ.-ին ավարտել է Ստեփանավանի Մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը՝ ստանալով ավտոմոքենաների նորոգման փականակագործ, ավտովարպետի որակավորում: 1993 թ.-ին կայացրել է կյանքի կարևորագույն որոշումը՝ ապաշխարել ու կյանքը նվիրել է Քրիստոսին: 1995 թ.-ին վերադարձել է պարտադիր զինծառայությունից և  կամավոր ծառայության անցել Աստծո տանը: 1995-2001 թթ. ծառայել է Ստեփանավանի ՀԱԵ-ում՝ պատանյաց և երիտասարդաց խմբերում, ամառային  ճամբարներում: Մկրտվել է 1998 թ.-ի օգոստոսի 15-ին: 2002 թ.-ին ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի ՔԴ բաժինը և նույն տարում ընտանիքով տեղափոխվել Գորիս՝ իր ծառայությունը բերելու տեղի ՀԱԵ-ում որպես հովվի օգնական և ՔԴ պատասխանատու: 2003-2007 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի Ռուսական Կառավարման ինստիտուտում՝ հաշվապահական հաշվառում, աուդիտ  բաժնում: 15 տարի ծառայել է նաև Շուշիի «Պետրոսյան» ճամբարում որպես առաջնորդ, կոորդինատոր, այնուհետև որպես ճամբարի տնoրեն: 2007 թ.-ից մինչ օրս Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Կապանի հոգևոր հովիվն է: Ամուսնացած է Նազելի Պետրոսյանի հետ, ունեն մեկ դուստր և մեկ որդի:

 

 Եկեղեցական ծառայությունների ժամանակացույց

Երեքշաբթի

11:00-ին մանկական ծրագրերի պատրաստություն

14:30-անգլերենի խմբակ

14:30-աշակերտացի պատրաստություն

ՔԴ այցելություններ 

 

Չորեքշաբթի

14:30-անգլերենի խմբակ

14:30-երիտասարդաց ծրագրերի պատրաստություն

14:30- պատանյաց ծրագրերի պատրաստություն

16:00-սերտողություն եկեղեցու անդամների համար

 

Հինգշաբթի

11:00-տիկնաց ծրագրերի պատրաստություն

15:00-աղոթաժողով

16:30-հանդիպում ծառայողների հետ, սերտողություն

 

ՈՒրբաթ

Այցելություններ

Հովվական ընդունելություն

16:00-հանդիպում տղա երիտասարդների հետ

 

Շաբաթ

14:00-մանկական ծառայություն. մեծերի խումբ (10-13տ)

15:00-պատանյաց ծառայություն

16:30-աշակերտաց ծառայություն

 

 Կիրակի

10:30-մանկական  ծառայություն. փոքրերի խումբ (6-9տ)

12:00- Տերունական պաշտամունք

14:00- տիկնաց ծառայություն 

 

                    

 

Նախորդ
...
X