.
Հայստանյայց Ավետարանական եկեղեցին Դիլիջանում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Դիլիջան քաղաքում ծառայություն է իրականացնում 2000թ.-ից: Եկեղեցու առաջին անդամները մի խումբ հավատացյալներ էին, որոնք տնային պայմաններում Աստվածաշունչ էին սերտում: Աստծո խոսքի իմացության ցանկությամբ տոգորված նրանք դարձան ՀԱԵ մշտական անդամները: Սկզբում ՀԱԵ-ն Դիլիջանում ուներ 7 անդամ եւ 27 ոչ մշտական այցելու: Ասյօր եկեղեցու մկրտված անդամների թիվը 60-ից ավելի է:

Տարիներ շարունակ եկեղեցական ծառայություններն իրականացվել են բնակելի շենքի մի փոքրիկ բնակարանում: Նեղ ու անհարմար սենյակը, սակայն, չի ընկճել հավատացյալներին այլ մարտահրավեր է դարձել, որպեսզի աղոթեն նոր ու ընդարձակ եկեղեցաշենքի համար:

20016թ.-ի եպտեմբերի 25-ին, Դիլիջանի ՀԱԵ անդամներն ու ՀԱԵ 170-ամյակի առիթով Հայաստան ժամանած հյուրերի մի մասը, նորակառույց եկեղեցաշենքում փառաբանության պաշտամունք բարձրացրեցին առ Աստված, շնորհակալություն հայտնելով պատասխանված աղոթքների, եկեղեցաշենքի, ինչպես նաեւ բարերարներ տեր եւ տիկին Դոկ. Նազարեթ ու Դոկ. Անի Դարագչյանների, եւ Անաիս Տերյանի համար, որոնց աջակցությամբ Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Դիլիջանի համայնքի տեսիլքն իրականություն դարձավ: ՀԱԵ-ն Դիլիջանում հիմնադրման օրվանից հովվում է վերապատվելի Գառնիկ Թութիկյանը: 

 

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վեր. Գառնիկ Թութիկյանը ծնվել է 1960թ․-ին Կիրովական, ներկայիս Վանաձոր քաղաքում։ 1977թ.-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1983-ին՝ Երևանի ճարտարագիտական համալսարանը։ Ապաշխարել է 1993թ մայիսին, երկու տարի անց ջրային մկրտություն է ստացել։ 1995թ-ից ակտիվ ծառայում է հոգևոր դաշտում, եղել է պատանյաց, երիտասարդաց առաջնորդ, մեծահասակների աստվածաշնչի սերտողության խմբեր վարել։1998թ.-ից մինչ օրս հովվական ծառայության մեջ։ Տարբեր տարիներին հովվել է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Վանաձորի ՀԱԵ համայնքները։  2005-ին  Ավարտել է Երևանի ԱվետԱստվածաբանական ակադեմիան։ 2009-ին ձեռնադրվել որպես վերապատվելի։ Ներկայումս Դիլիջանի ՀԱԵ  հոգևոր հովիվն է։ Ամուսնացած է Մարինե Իսրայելյանի հետ։  Ունեն 3 զավակ և 4 թոռ։ 

 

Նախորդ
...
X