.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Թումանյանում

 

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թումանյանի ավետարանական եկեղեցին կազմավորվել է 2002թ.-ի սեպտեմբերին, առաջին պաշտամունքին ընդամենը 4 հոգի է ներկա եղել: Սկզբնական շրջանում (մոտ 5 տարի) եկեղեցաշենք չեն ունեցել, հավաքվել են տներում՝ սերտելու Աստծո Խոսքը: Եկեղեցաշենքը, որտեղ մինչ օրս տեղի են ունենում ծառայությունները, Թումանյանի ՀԱԵ-ին է պատկանում 2006թ.-ից: Եկեղեցին հիմնադրման օրվանից մինչև կյանքի վերջին շունչը հովել է Ռոբերտ Մխիթարյանը, ով ծանր հիվանդությունից ի Տեր ննջեց 2022թ.-ի փետրվարի 11-ին: Այդուհետ Թումանյանում ՀԱԵ հովվական ծառայությունը համատեղության կարգով իրականացրեց ՀԱԵ հովիվ վեր. Արթուր Օչինյանը, մինչև 2023թ.-ի սեպտեմբերի 10-ը, երբ Թումանյանում ՀԱԵ հովվությունը ստանձնեց պատ. Խաչատուր Խաչատրյանը: 

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պատվելի Խաչատուր Խաչատրյանը ծնվել է 1966 թ.-ին, Վանաձորում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունը: Ավարտել է նաև Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանը և աշխատել «Ավտոմատիկա» գործարանում։ 1992 թ.-ին հնարավորություն է ստացել մասնակցել Արզնի քաղաքում կազմակերպված քրիստոնեական հոգևոր ճամբարին, որտեղ և ապաշխարել է՝ կյանքը հանձնելով Աստծուն։ 1993 թ․-ից սկսել է ծառայել Վանաձորի ՀԱԵ-ում՝ որպես երիտասարդական խմբի առաջնորդ, իսկ ամռան շրջանում ծառայել է ճամբարներում՝ որպես պատանյաց և երիտասարդաց խմբերի առաջնորդ։ 1996 թ․-ից ներգրավվել է Վանաձորի ՀԱԵ բոլոր ծառություններում։ 2007 թ․-ից ստանձնել է Ստեփանավանի ՀԱԵ հոգևոր հովվի պաշտոնը։ Նույն թվականից նաև քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում ունի: 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ից՝ հետպատերազմական Արցախի համար ծանր ժամանակաշրջանում, ստանձնել է Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովվությունը մինչև 2023 թ.-ի օգոստոսը: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։ 

 

 

 

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երկուշաբթի

14:00

Այցելություններ

Երեքշաբթի

11:00

Քույրերի սերտողության խումբ  

Չորեքշաբթի

15:00

Աղոթաժողով
Ուրբաթ

15:00

16:30

Աշակերտաց

Երիտասարդաց

Շաբաթ

15:00

Պատանյաց

Կիրակի

11:00

13:00

14:00

Տերունական Պաշտամունք

Մանուկների կիրակնօրյա

Եղբայրական

 

 

Նախորդ
...
X