.
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Եղբայրնե՛ր, Աստված կանչեց  ձեզ, որ ազատ լինեք․ նայեցե՛ք միայն՝ այդ ազատությունը մարդկային ցանկությունները կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց»։  (Գաղատ․ 5․13) 

Ազատություն – սա Աստծո զավակների անգին ստացվածքն է։ Երբ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսն ազատագրում է Աստծո զավակին, ապա նա իրականում  դառնում է ազատ։ Բայց այդ ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության հետ, քանի որ այդ թվացյալ ազատությունը նույնպես դրսևորում է որոշակի պահանջներ և դնում է սահմանափակումներ։ Երեխաներն ուզում են ազատվել ծնողների կողմից հաստատած կանոններից։ Երիտասարդությունը երազում է անխուսափելիորեն ազատ լինել սահմանափակումներից, մասնավորապես այն սահմանափակումներից, որոնք անխուսափելի են ուսման տարիներին։ Չափահասները ցանկանում են ազատվել ամուսնական հավատարմության կապանքներից։ Ուրիշներն էլ զգուշորեն փորձում են պահպանել իրենց ազատությունը, որը կախված է ամեն օր աշխատանքի գնալու պարտականությունից։ Բայց դա այն ազատությունը չէ և այն կամքը չէ, որի համար մենք կանչված ենք ապրելու։

Աստղերն ազատ չեն լքելու իրենց ուղեծիրը և թափառելու ողջ տիեզերքով։ Գնացքներն ազատ չեն թողնելու իրենց երկաթուղու ռելսերը և թափառելու դաշտերով ու հովիտներով։ Ինքնաթիռներն ազատ չեն թողնելու իրենց կողմից սահմանված ուղղությունը, և նրանց ապահովությունը կախված է այն ճշտորոշումից, որի միջոցով օդաչուն կատարում է այդ հրահանգը։ Ֆիլլիպ Ջոուետն այսպես է գրում․ «Չկա կյանքի մի ոլորտ, որտեղ ազատություն նշանակում է ազատ լինել։ Ինչով էլ որ մենք զբաղվենք, որպեսզի ճանաչենք ազատությունը, մենք պետք է ընդունենք ստրկության լուծը։ Երաժիշտը պետք է հարգի և կարդա ներդաշնակության օրենքները, եթե ուզում է մտնել գեղեցիկ երաժշտության ձայների աշխարհ։ Ճարտարապետը պետք է համակերպվի երկրի ձգողական ուժի օրենքների հետ, հակառակ դեպքում լույս աշխարհ կգա ոչ թե տուն, այլ մի մեծ աղբակույտ։ Մարդը որքանո՞վ է ազատ արհամարելու առողջությունը պահպանող օրենքները։ Բոլոր այդ ոլորտներում, որտեղ չեն պահպանվում օրենքները, մեծ վնասներ են լինում, բայց երբ պահպանվում են այդ օրենքները, տանում են ազատության։»

Ճիշտ է, որ հավատացյալն ազատ է օրենքից (Հռոմ․ 7․3), բայց դա չի նշանակում, որ նա ընդհանրապես առանց օրենքի է ապրում։ Նա ապրում է Քրիստոսի օրենքի տակ, կապված է սիրո կապերով և իր վրա պարտականություն է վերցրել՝ պահպանելու Նոր Կտակարանի բազմաթիվ պատվիրաններ։ Հավատացյալն ազատագրված է մեղքի ստրկությունից (Հռոմ․ 6․7, 18․22), բայց միայն նրա համար, որպեսզի լինի Աստծո և արդարության ծառան։ Հավատացյալը կախված չէ (Ա Կորնթ․ 9․19), բայց նա դառնում է բոլորի ծառան, որպեսզի ցույց տա նրանց դեպի Աստված տանող ճանապարհը։ Բայց ազատությունն իր հետ բերում է նաև արգելք։ Հավատացյալին արգելվում է օգտագործել ազատությունը որպես չարությունը քողարկող ծածկոց (Ա Պետր․ 2․16) կամ մարմինը հաճոյացնելու համար (Գաղատ․ 5․13)։ Նա իրավունք չունի ուրիշներին շեղելու իրենց ճանապարհից կամ վիրավորելու (Ա Կորնթ․ 8․9)։ Նրան արգելված է պատվազուրկ անել Տեր Հիսուսի անունը (Հռոմ․ 2․23-24)։ Նա չպետք է սիրի աշխարհը (Ա Հովհ․ 2․15-17)։ Նա իրավունք չունի տրտմեցնելու իր մեջ ապրող Սուրբ Հոգուն (Ա Կորնթ․ 6․19)։ Նա, ով գնում է իր ցանկությունների հետևից, երբեք երջանկություն և հանգիստ չի կարող գտնել, քանի որ դա չէ իրական ազատությունը։ Իրական ազատությունն Աստծուն ծառայելու մեջ է։ Եվ սա այն հավատացյալների բաժինն է, ովքեր իրենց վրա են վերցնում Քրիստոսի լուծը և Նրանից սովորում։ Նրան ծառայելիս դու իրապես ազա՞տ ես։

Պատ. Գագիկ Դանիելյան