.
ՀԱԵ Երևան, Բաղրամյան 18

Եկեղեցու համառոտ պատմությունը

Դեռևս 19-րդ դարում Հայ ավետարանական շարժումը սկիզբ առավ՝ մեծ տարածում գտնելով Արևմտյան Հայաստանում, որի կողքին գրեթե զուգահեռաբար զարգացավ ու տարածվեց նաև Արևելյան Հայաստանում։ 19-րդ դարի կեսերից սկսած՝ Հայ Ավետարանական համայնքներ կային ինչպես Շուշիում, Ալեքսանդրապոլում և այլուր, այնպես էլ Հայաստանի ներկայիս մայրաքաղաք՝ Երևանում։ Հետագայում՝ 1914 թ-ին, Երևանի նահանգի Հայ Ավետարանականները խնդրագիր ներկայացրին Կովկասի փոխարքա Վոռոնցով-Դաշկովին, և նրա թույլտվությամբ կազմավորվեց Հայ Ավետարանական Արարատյան Միությունը, որի կենտրոնը գտնվում էր Երևանում: Սակայն Խորհրդային տարիների բռնաճնշումների պատճառով, ի թիվս այլ կրոնական կազմակերպությունների՝ արգելվեց նաև ՀԱԵ-ի գործունեությունը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում։

Տարիներ անց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին զարթոնք ապրեց։ Արդեն 1993 թ-ի ամառվանից Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրենը՝ Լևոն Պարտակճյանը, ԱՀԱԸ Երևանի կենտրոնական գրասենյակում սկսեց անցկացնել կիրակնօրյա պաշտամունքներ։ 1994 թ-ի նոյեմբերից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ և առաջնորդ ընտրվեց վեր Ռընե Լևոնյանը։ 1994 թ-ի հուլիսի 1-ից ՀԱԵ-ն ստացավ ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք։ Երևանում պաշտամունքներ անցկացվեցին Նիկոլ Դուման 22 հասցեում, այնուհետև՝ 1994 թ-ից 2000 թ-ը` Ճարտարապետների տանը, իսկ 2010 թվականից մինչ այսօր՝ Մարշալ Բաղրամյան պող 18 հասցեում կառուցված ՀԱԵ եկեղեցաշենքում։ Գործող հովվի հետ միասին եկեղեցում հովվական ծառայություններ էին իրականացնում վեր Համլետ Կյուրեղյանը և վեր Գևորգ Գևորգյանը։ 2012-2022թթ-ը ավագ հովվի պարտականությունները ստանձնեց վեր Մկրտիչ Մելքոնյանը, իսկ օգնական հովվինը՝ վեր Հովհաննես Հովսեփյանը, ինչպես նաև, 2021 թ-ի մայիսի 30-ին տեղի ունեցած  պաշտոնակոչությամբ՝ պատ Սուրեն Մակարյանը։ 2021թ.-ի վերջից հովվական խմբին միացավ վեր. Գևորգ Գասպարյանը, 2022-ի ամռանը՝ Արմեն Միսակյանը՝ մեկ տարվա փորձաշրջանով:   

Այժմ ՀՀ մայրաքաղաք Երևանի բազմազբաղ և աղմկոտ առօրյայում ՀԱԵ նպատակն է Աստծո ձայնը լսելի դարձնել մարդկանց սրտերին՝ ավետարանի պատգամը հասցնելով հայրենակիցներին, օգնելով մերօրյա հարցերին ու մարտահրավերներին դիմագրավել՝  համաձայն Աստծո Խոսքի և սկզբունքների։   

    

 

 Հովվի կենսագրությունը

 

 Վերապատվելի Գևորգ Գասպարյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: Առաջին մասնագիտությամբ առևտրաարդյունաբերության ոլորտի մասնագետ է: Երկար տարիներ նաև պրոֆեսիոնալ սպորտի առաջատարներից է եղել, արժանանալով Սովետական միության սպորտի վարպետի կոչման: Սամբոյի և դյուդոյի Հայաստանի չեմպիոն է: Կյանքն ու նախասիրությունները, սակայն, կտրուկ փոխվել են 1995թ-ին, երբ հանդիպել է Աստծուն և որոշել կյանքը նվիրել Նրան: Վերստին ծնունդից շատ չանցած, նրան վստահվել է Երևանի Զեյթուն վարչական շրջանում նոր ձևավորված ՀԱԵ հովվի ծառայությունները: 1999թ.-ին ընդունվել և 4 տարի ուսանել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակկադեմիայում, ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: Ավարտելուց հետո 5 տարի եղել է նույն ակադեմիայի հոգևոր տեսուչը: 2008թ.-ից մինչև 2015թ.-ը միաժամանակ եղել է Զեյթունի և ՀԱԹ ՀԱԵ հոգևոր հովիվը: 2015թ.-ից ավելի քան 6 տարի հովվել է ՀԱԵ-ն Վանաձորում: Մի քանի անգամ ընտրվել է Միության խորհրդի, ու դրան կից հանձնախմբերի կազմում, եղել է նաև Խորհրդի նախագահի պաշտոնում: 2021 թ.-ի վերջից Երևանի ՀԱԵ Բաղրամյան 18-ի հովիվներից է: Ամուսնացած է: Ունի երեք զավակ, չորս թոռնիկ:

 

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

 

Մանուկներ (2-6 տ․)

Կիրակի, ժամը՝ 11:00

Մանուկներ (7-13 տ․)

Շաբաթ, ժամը՝ 14:30

Կիրակի, ժամը՝ 11:00

Պատանիներ

Շաբաթ, ժամը՝ 13:30

Երիտասարդներ

Ուրբաթ, ժամը՝ 18:00

Աշակերտաց

Հինգշաբթի, ժամը՝ 16:00

Նախաամուսնական սերտողություն

Երկուշաբթի

Երիտասարդ զույգեր

Ամիսը երկու անգամ

Տիկնանց սերտողություն

Շաբաթ, ժամը` 14:30

Կիրակի, ժամը` 13:00

Սիրիահայ տիկնանց սերտողություն

Հինգշաբթի, ժամը՝ 11:00

Տղամարդկանց սերտողություն

Երեքշաբթի

Սուրբ Գրքի սերտողություն

Երկուշաբթի

Երեքշաբթի

Հովվական ընդունելություն

Երեքշաբթի և ուրբաթ,

ժամը՝ 13:00 – 15:00

 

 

 

 

 

 

Նախորդ
...
X