.
ՀԱԵ խորհուրդը նոր անդամներ ունի

2016 թվականի հոկտեմբերի 2-4-ը Հանքավանում տեղի ունեցած ՀԱԵ միության համաժողովին վերափոխվեց ՀԱԵ ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմը: Խորհրդի այն անդամները, որոնց անդամակցության երկամյա ժամկետը լրացել էր, փակ քվեարկության արդյունքում փոխարինվեցին նոր անդամներով: Պատ.Դավիդ Բաբայանը, Մհեր Շարբաթյանը եւ Սենիկ Սարիբեկյանը ՀԱԵ խորհրդի կազմում առաջին անգամ են: Վեր.Ալբերտ Փայտյանը եւ Վեր.Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեցին ու եւս 2 տարի կլինեն ՀԱԵ խորհրդի կազմում:

Այնուհետեւ, նոր անդամներով համալրված խորհուրդը, դարձյալ փակ քվեարկությամբ, ընտրեց խորհրդի կազմը: Նախագահ Վեր. Գեւորգ Գասպարյանը, փոխնախագահ Վեր. Հովհաննես Հովսեփյանն ու գանձապահ Վեր. Արթուր Օչինյանը վերընտրվեցին, փոխվեց ատենադպիրը եւ ավելացավ հաշվապահի պաշտոնը: Առաջիկա երկու տարիներին խորհրդի ժողովները կարձանագրի Պատ. Ավետիք Խաչատրյանը, իսկ միության հաշվապահությունը կվարի Վեր. Ալբերտ Փայտյանը:    

Նախորդ
...
X