.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Վանաձորում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Վանաձորում ծառայությունը սկսել է տնային պայմաններում: 1992 թ.-ից գործել է վարձակալած տարածքում: Այդ տարիներից սկսած՝ ԱՀԱԸ-ի աջակցությամբ ակտիվ է ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժինը: Վանաձորի տարբեր թաղամասերում տևական ժամանակ ՔԴ ծառայություններ ու բակային ճամբարներ էին կազմակերպվում:

2001 թ.-ին տեղի ունեցավ եկեղեցաշենքի հիմնարկեքը, իսկ 2004 թ.-ի  մայիսի 30-ին՝ պաշտոնական բացումը, որի ժամանակ ձեռնադրվեց եկեղեցու գործունեության սկզբից այն հովված Սամվել Կիրակոսյանը:  ՀԱԵ-ն Վանաձորում ակտիվ ու նվիրված ծառայողներ եւ համայնք ունի: Եկեղեցին իր գործունեության տարիներին 4 հովիվ է ունեցել՝ հիմնադիր հովիվ վեր. Սամվել Կիրակոսյանը (1992-2015թթ.), վեր. Գառնիկ Թութիկյանը (2015թ.-ի փետրվարից մինչև սեպտեմբեր), վեր. Գևորգ Գասպարյանը (2015-2021թթ): 2021թ.-ի մայիսի 9-ից եկեղեցին հովվում է այդ համայնքում իր հոգևոր ծնունդն առած ու մեծացած վեր. Վարդան Ափինյանը: 2023թ.-ի օգոստոսի 27-ից եկեղեցու օգնական հովիվն է պատ. Դավիթ Բաբայանը:  

 

ՀՈՎՎԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Վեր. Վարդան Ափինյանը ծնվել է 1983 թ. հունվարի 27-ին, Վանաձորում: Մանուկ հասակից Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա և պատանյաց խմբերի ակտիվ սաներից է եղել, այնուհետև՝ դարձել աշակերտաց խմբի մասնակից, որին զուգահեռ նաև փոքրիկ ծառայություններ է իրականացրել: Հայկական Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել է ՀԱԵ առաջնորդների համար նախատեսված դասընթացներն ու սկսել ծառայություն ինչպես ՔԴ, այնպես էլ եկեղեցական այլ ոլորտներում: 2005-2007 թվականներին սովորել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի ՔԴ բաժնում: Այդ ընթացքում ու դրանից հետո՝ մինչև  2013 թ.-ը եղել է հովվի օգնական ինչպես Վանաձորի, այնպես էլ Շիրակամուտի եկեղեցիներում։ 2013 թ.ին ստացել է քարոզչության արտոնություն ու պատվելիի կոչում և ստանձնել է Շիրակամուտի ՀԱԵ հովվի ծառայությունը: 2018 թվականին ձեռնադրվել է և տեղափոխվել Արցախ, որտեղի ՀԱԵ հոգևոր հովիվն էր մինչև 2020 թ.-ի դեկտեմբերը։  2021 թ.-ի մայիսի 9-ից ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվն է:  Եղել է նաև «Շողիկ» և «Պետրոսյան» ճամբարների մանկական ծառայությունների տնօրենի պաշտոնում: Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ։

 

Պատվելի Դավիթ Բաբայանը ծնվել է 1983 թ.-ի նոյեմբերի 2-ին: 1994թ.-ին սկսել է հաճախել ՀԱԵ Ստեփանավանի կիրակնօրյա դպրոց: 1998թ.-ից սկսել է ծառայել Ստեփանավանի ՀԱԵ Քրիստոնեկան դաստիարակության բաժնում, ինչպես նաև ՀԱԵ կողմից կազմակերպված ամառային ճամբարներում: 2001 թ.-ին մկրտվել է ՀԱԵ-ում: 2001-2003 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005-2007 թթ.-ին սովորել և ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի Քրիստոնեական դաստիարակության բաժինը: 2007-2011 թթ.-ին սովորել և ավարտել է նույն ակադեմիայի աստվածաբանության բաժինը՝ ստանալով աստվածաբանության բակալավրի որակավորում: 2010-2015 թթ.-ին ծառայել է Ստեփանավանում՝ որպես ՀԱԵ օգնական հովիվ: 2015 թ.-ից մինչև 2023 թ.-ի օգոստոսի 20-ը եղել է ՀԱԵ Նոյեմբերյանի հովիվը: Ամուսնացած է Կարինե Ղումաշյանի հետ, ունեն երկու զավակ:

 

 

ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ

 

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

10:30-14:30

Հովվական ընդունելություն

Երեքշաբթի

13:00-16:00

13:30

17:00

Հովվական ընդունելություն

Աղոթաժողով /ժառայողական կազմ

Աստվածաշնչի սերտողություն

Չորեքշաբթի

 

15:00

16:00

Աղոթաժողով

Տիկնանց կխմբի աերտողություն

Հինգշաբթի

15:00

 

19:00

Թեմատիկ հարցերի սերտողություն/առաջնորդներ

Տղամարդկանց խմբի սերտողություն

Շաբաթ

14:00

14:00 

17:00

Կրտսեր խմբի մանուկների աշակերտաց

Կրտսեր խմբի մանուկների ծառայություն

Երիտասարդաց

Կիրակի  

11:00 

12:30

13:00

14:30

15:30

16:30

Ընդհանրական պաշտամունք

Երիտասարդների աշակերտաց

Ավագ խմբի կիրակնօրյա

Ավագ խմբի մանուկների աշակերտաց 

Պատանյաց աղոթաժողով

Պատանյաց

 

 

 

Նախորդ
...
X