.
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին Այնթապում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այնթապում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Աստծո զորությամբ գործում է 2005 թ.-ի հոկտեմբերից։ Դրանից առաջ այնթապցի երեք հավատացյալ ընտանիք դիմում են ՀԱԵ խորհրդին՝ խնդրանքով, որ ՀԱԵ-ն ծառայություն սկսի և հովիվ ուղարկի։ Վեր․ Համլետ Կյուրեղյանի առաջարկով ՀԱԵ խորհուրդն Այնթապ ծառայության է ուղարկում Վեր․ Գագիկ Հովհաննիսյանին։ Վերջինս Սուրբ Գրքի սերտողություններ է սկսում ՀԱԵ միությանը դիմած հավատացյալներից մեկի՝ Էդվարդ Համբարձումյանի տանը։ 2006 թ.-ի փետրվարի 1-ից եկեղեցական ծառայությունները սկսում են անցկացվել ԱՀԱԸ-ի կողմից  գնված և վերանորոգված եկեղեցաշենքում։ Հովիվը հիմնադրման օրվանից վեր. Գագիկ Հովհաննիսյանն է:

   

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վեր․ Գագիկ Զավենի Հովհաննիսյանը ծնվել է Արարատի մարզի Նշավան գյուղում 1966 թ.-ի նոյեմբերի 6-ին՝ Զավեն և Մարուշ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքում։ Սովորել և 1984 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Նույն տարում ընդունվել է Երևանի Ժող․ տնտես․ ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտել է 1989 թ.-ին։

1989 -1990 թթ.-ին աշխատել է Արևշատի գինու գործարանում՝ որպես գլխավոր հաշվապահի փոխարինող։

1990-1994 թթ.-ին ապրել և աշխատել է ՌԴ Կրասնոդար քաղաքում եղբայրներին պատկանող կոոպերատիվում։

1994 թ.-ին կարոտի կանչով վերադառնում է հայրենիք։ Այստեղ լսելով Ավետարանը՝ ապաշխարում և նվիրվում է Հիսուս Քրիստոսի գործի ծառայությանն Արևշատի Հայ Ավետարանական Մկրտական եկեղեցում՝ որպես երիտասարդական խմբի պատասխանատու։

1996-2000 թթ.-ին շարունակում է ծառայել Նշավանի ՀԱՄԵ-ում՝ որպես հոգևոր պատասխանատու։

1997-2000 թթ.-ին սովորում և ավարտում է ՀԱԵ միությանը պատկանող Աստվածաբանական ակադեմիան (այն ժամանակ ճեմարան)՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան։

2000 թ.-ին Վեր․ Ռընե Լևոնյանի առաջարկությամբ մասնակցում է Արտաշատի ՀԱԵ հիմնադրմանը և կայունացմանը, որտեղ շարունակում է ծառայությունը որպես եկեղեցու հովիվ։

Ձեռնադրվել է 2006 թ.-ի հոկտեմբերին:

2016 թ.-ին կարճ ժամանակով ծառայել է Գյումրու ՀԱԵ-ում, իսկ 2019 թ.-ին ՝ Արտաշատի ՀԱԵ-ում՝ որպես փոխարինող հովիվ։

1997 թ.-ին ամուսնացել է Գայանե Հովհաննիսյանի (Գրիգորյան) հետ, ով այն ժամանակ ծառայում էր որպես ՀԱԵ ՔԴ պատասխանատու։ Աստված օրհնել է նրանց 5 զավակով՝ 3 դուստր և 2 որդի։ 

 

ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի

Ուրբաթ

8:30-9:00  Աղոթաժողով

Երեքշաբթի 

Ուրբաթ

15:00-16:00  Նկարչական խմբակ                
Չորեքշաբթի 18:00-19:00  Քույրական և եղբայրական   
Հինգշաբթի 19:00-20:00 Երիտասարդաց  ծրագիր           
Ուրբաթ 18:00-19:00 Սբ․ գրային սերտողություն    
Շաբաթ 

10:00-10:30

12:00-13:30

14:30-15:30

19:00-20:00

Աղոթաժողովի ամփոփում

Աշակերտաց

Պատանյաց    

Երիտասարդաց

Կիրակի  

11:00-12:00

13:00-14:30

Տերունական պաշտամունք     

Բարի լուր (մանկական կիրակնօրյա)

 

 

Նախորդ
...
X