.
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին նոր ավագ հոգևոր հովիվ ունի

Հայաստանյայց Ավտարանական եկեղեցու ավագ հոգևոր հովվի պաշտոնը 2022 թ.-ի օգոստոսի 1-ից ստանձնել է վեր. Հովհաննես Հովսեփյանը: 

10 տարվա պաշտոնավարումից հետո վեր. Մկրտիչ Մելքոնյանը դադարեցրեց լիազորությունները, և համաձայն ՀԱԵ կանոնադրության 8-րդ հոդվածի՝ տեղի ունեցավ ՀԱԵ նոր ավագ հովվի ընտրություն: ՀԱԵ խորհրդի արտահերթ նիստին, փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի 11 անդամները միաձայն ընտրեցին միակ թեկնածու վեր. Հովհաննես Հովսեփյանին ՀԱԵ ավագ հովվի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով: 

Վերապատվելի Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1979 թ. մարտի 16-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի թիվ 6 դպրոցում։ Ապաշխարել ու կյանքը Քրիստոսին է նվիրել 1993 թ.-ի հուլիսի 24-ին։ Մկրտվել է 1979 թ․-ին։ 1997-1999թթ.-ին զինվորական պարտադիր ծառայություն է անցել ՀՀ ԶՈՒ-ում: 1999-2003 թթ.-ին կրթություն է ստացել Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայում, այնուհետև 2009-2012 թթ․-ին ընդունվել և ավարտել է Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանը։ 1995–2002 թթ․-ին մասնակցել է ՀԱԵ ամառային ճամբարների։ 2002–2009 թթ․-ին ծառայել է որպես երիտասարդացի պատասխանատու և հովվի օգնական Բաղրամյան 18-ում։ 2009–2012 թթ․-ին ծառայության փորձառություն է ունեցել Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունում։ 2012 թ.-ից մինչև 2022 թ.-ի օգոստոսի 1-ը  ՀԱԵ հովիվն էր Բաղրամյան 18-ում։ Ամուսնացած է Մոնիկա Հովսեփյանի հետ, ունեն երկու զավակ։