.
«Աղաղակի՛ր Աստծուն». հերթական «Վերնատունը» ՀԱԵ հովիվների համար

2024 թ.-ի ապրիլի 15-16-ը Հանքավանի «Շողիկ» Ճամբարում, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների ու հովվության պատրաստվող ծառայողների համար, բացատրական քարոզի դասընթացներին զուգահեռ,  տեղի ունեցավ այս տարվա առաջին «Վերնատունը»: Հյուր-խոսնակը՝ ԱՄՆ-ից ժամանած պատվելի Հովսեփ Կարապետյանը, խոսեց տառապանքի մեջ հոգևոր մարդու վարքագծի մասին: Թեմայի ընտրությունը պատահական չէր. «Որպես հովիվներ՝ մեր ծառայության մեջ մենք շատ հաճախ ենք առնչվում վշտին ու տառապանքին, հատկապես բոլոր այն մարդկանց պարագայում, ովքեր տուժել են պատերազմից, կորցրել ընտանիք, սիրելի մարդկանց: Կարող են նաև լինել մարդիկ, ովքեր այն համայնքից են, որտեղ ծառայում ենք և անձամբ ենք ճանաչում նրանց»,- նշել էր խոսնակն իր սերտողության նախաբանում:

«Աղաղակի՛ր Աստծուն» ընդհանուր թեմայի շրջանակներում պատվելի Հովսեփ Կարապետյանը խոսեց ողբի մեջ Աստծուն աղաղակելու, աղոթելու և ուրախությունն Աստծո մեջ գտնելու Սաղմոս 13-ում արծարծվող սկզբունքների մասին: Հովիվներն ու ծառայողներն այդ թեմաները նաև փոքրիկ խմբերում քննարկելու առիթ ունեցան:

Սերտողությունից զատ՝ «Վերնատան» մասնակիցները միասնական պաշտամունքի, աղոթքի, հաղորդակցության, հաշվետվության ու ռազմավարական հարցերի քննարկման հնարավորություն ունեցան, իսկ վերջին պաշտամունքին նաև Սուրբ Հաղորդություն մատակարարվեց ՀԱԵ հոգեվոր խորհրդի նախագահ՝ Վեր. Ալբերտ Փայտյանի կողմից:

Նախորդ
...
X