.
Հարության տոնը ՀԱԵ մեծ ընտանիքում

Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն: Ա Կորնթ. 15.3-4

 

«Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Քրիստոսի Հարությունը»:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին յուրահատուկ խանդավառությամբ է նշում Փրկչի Հարության տոնը, որին նվիրված տարատեսակ միջոցառումներ ու ծառայություններ են իրականացվում: Նախ Հարության կիրակին տոնական պաշտամունքի օր է, Հայաստանյայց Ավետարանական տեղական եկեղեցիները Հարության ավետիսը փոխանցում են երգերի ու սուրբգրային պատգամի միջոցով: Բացի այդ Հարությանը նվիրված մի շարք հոգևոր միջոցառումներ են տեղի ունենում: 

Այս տարի Քրիստոսի Հարությանը նվիրված միջոցառումները ավետարանչության յուրահատուկ միջոց դարձան Հայաստանյայց Ավետարանական 22 տեղական եկեղեցում։ Մարտի 30-ից ապրիլի 7-ը Հայաստանի տարբեր քաղաքներում տեղական եկեղեցիների ծառայողների ջանքերով բեմադրվեցին ներկայացումներ, կազմակերպվեցին ցուցահանդեսներ, իրականացվեցին մի շարք այլ միջոցառումներ, որոնց մասնակցեցին ոչ միայն եկեղեցու անդամները, այլ նաև բազմաթիվ հյուրեր։ Նպատակը մեկն էր. ևս մեկ անգամ շեշտել Աստծո մեծությունը և Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքի հանդեպ հաղթանակը։

 

Նախորդ
...
X