ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Սիսիանում իր գործունեությունը սկսել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորության ծրագրերով և ամառային բակային ճամբարներով դեռևս 2001 թ.-ից: Որպես եկեղեցի, սակայն, պաշտոնապես գործում է 2014 թվականի սեպտեմբերի 28-ից, երբ տեղի ունեցավ առաջին պաշտամունքնն ու եկեղեցին մինչ օրս հովվող պատվելի Արման Մարտիրոսյանի պաշտոնակոչության արարողությունը: Եկեղեցում կազմակերպվող ծառայություններն են՝ աղոթաժողով, աստվածաշնչյան սերտողություն, մանկական և պատանեկան աշակերտաց խմբեր, տիկնանց և եղբայրական ծառայություններ, ամիսը մեկ անգամ զույգերի և ծերերի հետ հանդիպումներ, ամենշաբաթյա մանկական և պատանեկան կիրակնօրյա դպրոց, ինչպես նաև՝ մշակութային խմբակներ: Սիսիանի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաքելությունն է՝ փոխանցել սիսիանցիներին Քրիստոսի Փրկարար Լուրը և հույսի շող սփռել համայնքի բոլոր տարածքներում, ինչպես նաև՝ կրթել ու դաստիարակել նոր սերնդին Աստծո Խոսքի ճշմարտությամբ ու քրիստոնեական սկզբունքներով, որպեսզի մեր հայրենիքում հոգևոր հասուն հասարակություն ձևավորվի:
ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատվելի Արման Մարտիրոսյանը ծնվել է 1981թ., Գորիս քաղաքում: Մեծացել ու դաստիարակվել է հոգևոր սկզբունքերով ապրող ընտանիքում: Ավարտելով միջնակարդ դպրոցը՝ անցել է զինվորական ծառայության: Զինծառայությունից հետո՝ 2002թ.-ին, մասնակցել է Արցախի Կարկառ ճամբարի երիտասարդական համագումարին, որտեղ և ապաշխարել ու իր կյանքը նվիրել է Աստծուն ծառայելուն: 2003 թ.-ի հոկտեմբերի 13-ին մկրտվել է: 2004 թ.-ին ընդունվել է ՀԱԵ Աստվածաբանական ակադեմիայի «Քրիստոնեական Դաստիարակություն» բաժինը: Ավարտելով 2 տարվա ուսումը՝ ակադեմիայի կողմից առաջարկ է ստացել ու ևս 4 տարի սովորել հովվական ծրագիրը՝ ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: Ուսման 6 տարիների ընթացքում շարունակել է ծառայել Գորիսի ՀԱԵ-ում՝ որպես հովվի օգնական՝ իր ծառայությունը բերելով նաև Կապանում, Սիսիանում և Երևանի երիտասարդաց խմբում: Ուսման ընթացքում 2010 թ.-ին ամուսնացել է Սաիդա Ղուկասյանի հետ, ով այն ժամանակ Գորիսի ՔԴ ծառայող էր: Այժմ ունեն 2 որդի: 2011-2014 թվականներին հովվական փորձաշրջան է անցել Գորիսի ՀԱԵ-ում: 2014 թ.-ին ընտանիքով տեղափոխվել է Սիսիան և Օգոստոսի 7-ին Սիսիանում սկսել եկեղեցական ծառայությունը: 2014 թ.-ի սեպտեմբերի 28-ին պաշտոնակոչվել է որպես պատվելի և քարոզչության իրավունք ստացել: 2018-2019 թթ.-ին Արցախում՝ Շուշի «Պետրոսյան» ճամբարում, եղել է պատանյաց ծառայության պատասխանատուն:
ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ
ՕՐ | ԺԱՄ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Երեքշաբթի |
10:00 11:00 17:00 |
Մենիկ Պահ Աղոթաժողով Հովվական խորհրդածություն |
Չորեքշաբթի |
10:00 11:00 |
Մենիկ Պահ ՍԳ սերտողություն |
Հինգշաբթի |
10:00 (Ամիսը մեկ անգամ) 15:30 16:00 |
Մենիկ Պահ Ծերերի, ողբայրների, զույգերի հանդիպումներ Աշակերտաց 8-12 տարեկանների համար Հելյունագործության խմբակ |
Ուրբաթ |
10:00 12:00 15:00 |
Մենիկ Պահ Տիկնանց Ասեղնագործության խմբակ |
Շաբաթ |
10:00 12:00 15:00 |
Մենիկ Պահ Աշակերտաց խումբ Մանկական ծառայություն |
Կիրակի |
11:00 11:00 12:00 15:00 |
Տերունական Պաշտամունք Մանուկների կիրակնօրյա Աշակերտաց Պատանյաց ծառայություն |