Աշնանային բակային ճամբար Գորիսում

Գորիսի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին, հոկտեմբեր 30-ից նոյեմբեր 2-ը կազմակերպել էր աշնանային բակային ճամբար ավելի քան 40 պատանիների համար:

Ճամբարի խորագիրն էր ՝«Կառուցիր ապագադ Աստծո հետ», սերտողությունների շարքի Սուրբ Գրային հատվածն առնված էր Առակաց 3:5-6 համարներից: Դասաշարի նպատակն էր՝ օգնել պատանիներին հասկանալ, որ կյանքի ծրագրեր կազմելուց առաջ պետք է հարցնել Աստծո կամքը, ամբողջությամբ հավատալ ու վստահել Աստծուն, տեղի չտալ վախերին, քանի որ Աստված վերահսկում է ամեն բան: Որպես ամփոփում՝ խոսվեց այն մասին, որ ապագան կառուցելու լավագույն միջոցն ամենօրյա հավատքի կյանք ապրելն է` վստահելով Ամենակարող Աստծո խոստումներին:

Ճամբարում պատանիները ոչ միայն սերտեցին Աստծո խոսքը, այլև ուրախ ժամանակ անցկացրին. մասնակցեցին դահլիճային, էստաֆետային, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի, հետաքրքիր բացահայտումների հնարավորություն ունեցան. աղջիկներն պատրաստեցին ազգային տարազով կախազարդեր , իսկ տղաները ֆիլմ դիտեցին:

Ճամբարը ևս մեկ առիթ դարձավ, որ պատանիները ավելի մտերմանան Աստծո և միմյանց հետ:

Գորիսի ՀԱԵ ՔԴ աշխատակազմ